Front Page

14 July 2012

Բերմուդյան եռանկյունի


Բերմուդյան եռանկյունի. Ատլանտյան օվկիանոսում մի տարածք է, որտեղ իբր թե անհետանում են նավերն ու օդանավերը, կամ նրանց անձնակազմերը։ Այս հետաքրքրություն ներկայացնող խորագրով հաղորդումը «Ֆրանկֆուրտեր ցայտունգը» զետեղել է 1978 թվականի հոկտեմբերի 18-ին։ «Պանամայի դրոշը կրող «Սիլվա Լ.Օսա» նավը առեղծվածորեն անհետեցել է այսպես կոչված Բերմուդյան եռանկյունում: Ենթադրում են, որ նավն անձնակազմի 37 անդամների հետ ջրասույզ է եղել: Համաձայան ամերիկյան առափնյա պահակության տվյալների այդ 180 մետր երկարությամբ և 15000 տոննա ջրատարողությամբ բեռնատար նավի կործանման շրջանում հայտանբերվել են նավթի բիծ, փրկարար նավակի բեկորներ և այրված փրկարար օղակ: Առափնյա պահակությունը հաստատել է , որ փրկարար նավակը և մնացած առարկաները պատկանել են Սիլիվիա Լ. Օսային»: Նավը բեռնավորված էր երկաթահանքով և պետք է Ֆիլադելֆիա հասներ հաջորդ ուրբաթ օրը: Մարդկանց վախից առաջացած երևակայության արդյունքում սկսեցին լուրեր պտտվել, որ օվկիանոսի հատակում մի «հրեշ» կա և հենց նա՛ է խորտակում նավերը, ինքնաթիռները: Բայց դա իրականություն չի կարող հանդիսանալ:
Չնայած ամենին, գիտնականները շատ մեծ ջանքեր գործի դնելով փորձել են բացահայտել ամենասարսափելի հրաշքի գաղտնիքները: Նրանց փորձերը ասում են, որ եռանկյունի հիշեցնող տարածքում շատ ուժեղ է ձգողությունը, այս իսկ պատճառով այն իրեն է ձգում ինչ պատահի:

[խմբագրել]Պատմություն

1993թ.-ին մարդիկ են անհետացել Բերմուդյան եռանկյունում: Նրանք ձկնորսներ էին: Նրանք այլևս չվերադարձան և ճանաչեցին իրենց զոհված: 1 տարի անց անսպասելի վերադառնալով, ձկնորսները պատմեցին, որ իրենց նավը, երբ խորտակվում էր, նրանց օգնության էր հասել մի այլ, ավելի մեծ նավ: Նավի անձնակազմը խոսել է հին անգլերենով և պատառոտված ու հնաոճ հագուստներով էր եղել: Նրանք այս մեկ տարվա ընթացքում պահել և կերակրել են ձկնորսներին:

No comments:

Post a Comment

Please double post in this blog is up to you

SILAHKAN COPY PASTE SEPUAS MU